Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0065/05/20 վարչական գործով ծանուցագիր

21.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Խասեին Ալավդիի Ջուկաևին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 43/1, բն. 3

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0065/05/20 վարչական գործով (Խասեին Ջուկաևն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ պատասխանողին որոշակի գործողությունների կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 07-ին՝ ժամը 16:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 23.01.2023թ. որոշումը վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`