Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1250/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանողներ` Հրաչիկ Անդրանիկի Եսայանին / ք․Արարատ, Խանջյան 47, բն․23 / Գայանե Հովհաննեսի Մարգարյանին / ք․Արարատ, Կոմիտաս 2ա, բն․40/ Գաբրիել Վանյայի Ադամյանին / Արարատի մարզ, գ․Արարատ, Լևոն-Աղա փ․, 15 տ/ Վահե Հրաչիկի Եսայանին / Արարատի մարզ, գ․Արարատ, Գրիբոյեդովի փ․, 130 տ/

22.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/1250/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանողներ` Հրաչիկ Անդրանիկի Եսայանին
/ ք․Արարատ, Խանջյան 47, բն․23 /
Գայանե Հովհաննեսի Մարգարյանին
/ ք․Արարատ, Կոմիտաս 2ա, բն․40/
Գաբրիել Վանյայի Ադամյանին
/ Արարատի մարզ, գ․Արարատ, Լևոն-Աղա փ․, 15 տ/
Վահե Հրաչիկի Եսայանին
/ Արարատի մարզ, գ․Արարատ, Գրիբոյեդովի փ․, 130 տ/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/1250/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<ԱՐԵԳԱԿ>> ՈՒՎԿ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հրաչիկ Անդրանիկի Եսայանի, Գայանե Հովհաննեսի Մարգարյանի, Գաբրիել Վանյայի Ադամյանի, Վահե Հրաչիկի Եսայանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին, քննությունը նշանակված է սույն թվականի օգոստոսի 30-ին ժամը 12:20-ին, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`