Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2381/02/23 քաղաքացիական գործավ դատական ծանուցում

22.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ/2381/02/23
«28» ապրիլի 2023 թվական
ՇԴ25 Ե-


ՀԱՅՑՎՈՐ Ժաննա Մինասի Տեփանյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կառնուտ, փողոց 16, տուն 12)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ժաննա Մինասի Տեփանյանի ընդդեմ Համլետ Մարտիրոսի Հարությունյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը՝ «1» թերթից:
Սույն գործով նշանակված նախնական դատական նիստը կայանալու է 31.05.2023 թվականին, ժամը 10:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:


Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`