Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/4749/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

22.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։


Պատասխանող՝ Նորայր Էդիկի Պետրոսյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 74


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 66

Պատասխանող՝ Նորայր Էդիկի Պետրոսյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 74
Ուղարկվում է թիվ ՏԴ/4749/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 08.06.2023թ.՝ ժամը 11:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոփոխվել հայցի առարկան կամ հիմքը, ինչպես նաև չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
 Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից:
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
 հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
 դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
 Գործի նոր քննության ժամանակ նոր ապացույց թույլատրելու դեպքում դրանով ապացուցման ենթակա փաստը հաստատող կամ մերժող նոր ապացույց կարող են ներկայացնել նաև գործին մասնակցող մյուս անձինք, բացառությամբ այն դեպքի, երբ գործի նախորդ քննության ժամանակ այդ փաստի ապացուցման պարտականությունը դրված է եղել նրանց վրա:
 Գործի նախորդ քննությունների ժամանակ չթույլատրված ապացույցները նոր քննության ժամանակ ենթակա չեն հետազոտման և գնահատման, բացառությամբ այն դեպքի, երբ դատական ակտը բեկանվել է տվյալ ապացույցը թույլատրված չլինելու հիմքով:


Առդիր՝ 1 թերթ:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`