Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/8158/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Հովհանես Գագիկի Հովհանեսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Կարինա Լևոնի Պողոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Հովհանես Գագիկի Հովհանեսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`


ՈՐՈՇԵՑ

1. Կարինա Լևոնի Պողոսյանի ընդդեմ Հովհանես Գագիկի Հովհանեսյանի` երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`