Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ԵԴ/33638/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

23.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ԵԴ/33638/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
Վկա, Փորձագետ Սարգիս Խաչատրյանին
Հասցե ք Երևան Փիրումյանների փ 32
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Վոլոդյա Խոջայանի ընդդեմ Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ի, Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ի , երրորդ անձ Արա Մարգարյանի՝ վնասի հատուցման գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով որպես Վկա, Փորձագետ, տեղեկացվում եք, որ 07․06․2023թվ.-ին ժամը 13:20-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-69-րդ հոդվածների համաձայն
1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին
մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր
նախաձեռնությամբ։
2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի
վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը և հասցեն:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ
միջնորդությունը մերժելու հիմք է:
4. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:
5. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն
չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի
դատարանին՝ նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
6. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի
ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին՝ նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`