Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/1398/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ –ի ներկայացուցիչ՝
Մարիամ Ղուշչյանին
Հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 19/1, 23/1 տարածք


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1398/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

ծանոթանալով ըստ հայցի «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Ավետիք Խորենի Ադամյանի և «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերության` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործի նյութերին,
Պ Ա Ր Զ Ե Ց

16.05.2023թ. կայացած դատական նիստի ընթացքում պատասխանող Ավետիք Խորենի Ադամյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու մասին, բավարարվել է և դատական նիստ է նշանակվել 01.06.2023թ. ժամը՝ 12:00-ին:
Նկատի ունենալով, որ դատական նիստը հետաձգվել է Ավետիք Խորենի Ադամյանի միջնորդության հիման վրա՝ նրան հնարավորություն տալով պատշաճ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը, իսկ միջնորդությամբ վերջինս խնդրել էր դատական նիստ չնշանակել երեքշաբթի և հինգշաբթի օրերին, Դատարանը գտնում է, որ դատական նիստի օրը անհրաժեշտ է փոփոխել:
ՀՀ դատական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՏԴ/1398/02/22 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը փոփոխել և նախնական դատական նիստ նշանակել 31.05.2023թ. ժամը՝ 17:00-ին:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ





Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`