Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/13050/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԴ/13050/02/23 քաղաքացիական գործով

Դիմումատու Մարինե Մարտինի Դիատյանին
հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 3-րդ շենք, 8 բնակարան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/13050/02/23 քաղաքացիական գործը ըստ դիմումի Մարինե Մարտինի Դիատյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին:
Դատարանը հետաձգել է դատական նիստը և 19.06.2023 թվականին ժամը 15:30-ին նշանակվել է դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դուք՝ Մարինե Մարտինի Դիատյանը, անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա) թիվ ԵԴ/13050/02/23 քաղաքացիական գործով, որպես դիմող, մասնակցելու գործի դատաքննությանը, որը տեղի է ունենալու 2023 թվականի հունիսի 19-ին ժամը 15:30-ին:
Ծանուցում. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Դատավարության ցանկացած փուլում դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`