Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1598/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝Աշխեն Կարենի Նազարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ․ Լուսաձոր , 1 փ․, 22 տ․


ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am



ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Պատասխանողներ՝ Ա/Ձ Մովսես Համոյի Գևորգյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ․ Աչաջուր, 1 փ․, 51 տ․

Աշխեն Կարենի Նազարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ․ Լուսաձոր , 1 փ․, 22 տ․

Գառնիկ Գերմանի Եգանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ․ Աչաջուր, 23 փ․, 11 տ․

Ուղարկվում է թիվ ՏԴ/1598/02/22 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը:
Հաշվի առնելով, որ գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով, Ձեզ պարզաբանվում է հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունները, դրանց կատարման ժամկետները և չկատարելու հետևանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«2. մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
4. պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը»:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ձեզ տեղեկացվում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի` (1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, (2) գործի համարը, (3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, (4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), (5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, (6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, (7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, (8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել (1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. (2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. (3) պատասխանողի միջնորդությունները. (4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. (5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դուք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 07.07.2023 թվականին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):
Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`