Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/2096/02/22 քաղաքացիական գործով հրապակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ/2096/02/22
«24» մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Մարատ Մելքուշի Ավագյանի իրավահաջորդներին
/ՀՀ, Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Մաշտոցի 72/
Սպարտակ Գևորգի Պողոսյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Արտակի 41/

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Դ․Նանյանի


10 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության ընդդեմ Մարատ Մելքուշի Ավագյանի, Սպարտակ Գևորգի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/2096/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
05.08.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջով:
Դատարանի 18.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է, միաժամանակ որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 30.11.2022 թվականը:
Ի պատասխան Դատարանի գրության՝ 11.11.2022 թվականին Աշտարակի համայնքապետարանի իրավաբանական բաժնի (ՔԿԱԳ) առաջատար մասնագետ՝ Լ. Ա. Խաչատուրյանի կողմից Դատարան է ստացվել գրություն (Մ-996/22), որով հայտնել է, որ Մարատ Մելքուշի Ավագյանը մահացած է: Ներկայացրել է նաև մահվան ակտի գրանցման վերաբերյալ դատավարական բնույթի ապացույց՝ մահվան վերաբերյալ ակտի գրանցման պատճենը, ըստ որի՝ Պատասխանող Մարատ Մելքուշի Ավագյանը մահացել է 05.04.2021 թվականին, իսկ մահվան ակտը գրանցվել է 13.05.2021 թվականին, № 305 համարի ներքո, մահվան վկայական՝ ԲԱ № 399106:
Դատարանը 17.11.2022 թվականին պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ է նշանակվելու մասին որոշում է կայացրել:
Դատարանի 24.11.2022թ. որոշմամբ դատական նիստի օրը փոփոխվել է:
Դատավոր Զ. Մկրտչյանը 14.12.2022-23.12.2022թթ. ներառյալ գտնվել է անաշխատունակության մեջ:
30.01.2023թ. Դատարան է ստացվել ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի աշխատակազմի քարտուղար՝ Ս. Սահակյանի կողմից ուղարկված պատասխան գրությունները (Մ-23/23), համաձայն որի հանգուցյալ Մարատ Մելքուշի Ավագյանը բնակվել է Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոց, թիվ 72 տուն հասցեում, ամուսնացած չի եղել և իրավահաջորդ չունի, իսկ Սպարտակ Գևորգի Պողոսյանի բնակության վայրը անհայտ է:
Դատարանի 107․02․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 17․03․2023 թվականը։
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 10․05.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարել է դատաքննության նախապատրաստված։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստերի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, լուծել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 17․03.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության ընդդեմ Մարատ Մելքուշի Ավագյանի, Սպարտակ Գևորգի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/2096/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը «10:20»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`