Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/3533/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/3533/02/23


Երրորդ անձ ՝ Սվետլանա Ֆարեզի Առուշանյան
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի, 84 տուն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի մայիսի 15-ին

ուսումնասիրելով ըստ հայցի Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող Վահրամ Ռուբենի Առուշանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ռուբեն Պետրոսի Առուշանյանի, Սվետլանա Ֆարեզի Առուշանյանի, Ալվարդ Ռուբենի Առուշանյանի, Նաիրա Ռուբենի Առուշանյանի և Վահան Ռուբենի Առուշանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ բաժնային սեփականությունը հավասար բաժիններով սահմանելու և պատասխանողի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձումը տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի փետրվար 20-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Վահրամ Ռուբենի Առուշանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ռուբեն Պետրոսի Առուշանյանի, Սվետլանա Ֆարեզի Առուշանյանի, Ալվարդ Ռուբենի Առուշանյանի, Նաիրա Ռուբենի Առուշանյանի և Վահան Ռուբենի Առուշանյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 84 բնակելի տուն հասցեի անշարժ գույքից առանձնացնել պատասխանողի բաժնեմասը, պատասխանող Վահրամ Ռուբենի Առուշանյանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 84 բնակելի տուն հասցեի անշարժ գույքը վաճառել և ստացված գումարը պատասխանողի և երրորդ անձանց բաժիններին համապատասխան բաշխել՝ Բանկի պարտքի գումարը պատասխանողի բաժնի վրա տարածելով:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի փետրվարի 27-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի մարտի 1-ին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 10.03.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանողների ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԿԴ/3533/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 22-ին ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`