Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/0833/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/0833/02/22

Պատասխանող՝ Սամվել Լյովայի Կարապետյան
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3 միկրոշրջան, 1 շենք, 28 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հունվարի 3-ին
ծանոթանալով ըստ հայցի Նաիրի Ինշուրանս ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Սամվել Լյովայի Կարապետյանի և Գևորգ Սերժիկի Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 07.02.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 07.02.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Սամվել Լյովայի Կարապետյանի կողմից 24.03.2022 և 13.04.2022 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 04.04.2022 թվականին կայացվել է պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
Սամվել Լյովայի Կարապետյանի կողմից 04.07.2022 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Օհանյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԿԴ/0833/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ից 30-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 3-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Նաիրի Ինշուրանս ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Սամվել Լյովայի Կարապետյանի և Գևորգ Սերժիկի Մկրտչյանի՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԿԴ/0833/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 15:30-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`