Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/2706/02/22

Պատասխանող՝ Աշոտ Իլիչի Աբրահամյան
Հասցե՝ ՀՀ, կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Չարենցի փողոց, 6 շենք, 24 բնակարան



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հունվարի 3-ին
ծանոթանալով ըստ հայցի Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Արման Վարուժանի Աղաբաբյանի և Աշոտ Իլիչի Աբրահամյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արման Վարուժանի Աղաբաբյանի ընդդեմ Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Աշոտ Իլիչի Աբրահամյան՝ թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով գործարքը չկնքված ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 30.03.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 30.03.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Արման Վարուժանի Աղաբաբյանի կողմից 21.04.2022 թվականին Դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Աշոտ Իլիչի Աբրահամյան՝ թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով գործարքը չկնքված ճանաչելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 16.05.2022 թվականին կայացվել է հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Արման Վարուժանի Աղաբաբյանի կողմից 06.06.2022 թվականին հակընդդեմ հայցը կրկին ներկայացվել է Դատարան:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 15.06.2022 թվականին կայացվել է պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 15.06.2022 թվականին կայացվել է հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշում:
Արման Վարուժանի Աղաբաբյանի ներկայացուցչի կողմից 25.07.2022 թվականին Դատարան է ներկայացվել դիրքորոշում, թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով ապացույցները ոչ իսկական լինելը հայտարարելու մասին միջնորդություն և ապացույց պահանջելու մասին միջնորդություն:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Օհանյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ից 30-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 3-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արման Վարուժանի Աղաբաբյանի և Աշոտ Իլիչի Աբրահամյանի՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արման Վարուժանի Աղաբաբյանի ընդդեմ Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Աշոտ Իլիչի Աբրահամյան՝ թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով գործարքը չկնքված ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԿԴ/2706/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`