Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/12216/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/12216/02/21

Հայցվոր՝ Արամ Ստյոպայի Ղլեչյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Հալաբյան փողոց,
65 շենք, 16 բնակարան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հունվարի 3-ին
ծանոթանալով ըստ հայցի Արամ Ստյոպայի Ղլեչյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Օսնազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող) պահնորդական ծառայությունների մատուցման առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու և փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց վճարված պայմանագրային գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ պահնորդական ծառայությունների մատուցման առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու և փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց վճարված պայմանագրային գումարի բռնագանձման պահանջների մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ջալալյանի) կողմից 02.11.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ջալալյանի) կողմից 02.11.2021 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից 14.03.2022 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ջալալյանի) կողմից 17.03.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանի գործուղման ժամկետը լրանալու հիմքով քաղաքացիական գործը 13.06.2022 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Ա. Օհանյանին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 20.06.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 25.07.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 14.09.2022 թվականին կայացվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը սահմանելու, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Օհանյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԿԴ/12216/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Արամ Ստյոպայի Ղլեչյանի ընդդեմ Օսնազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահնորդական ծառայությունների մատուցման առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու և փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց վճարված պայմանագրային գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԿԴ/12216/02/21 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:30-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`