Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/37079/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող - Արմինե Ռոբերտի Խաչատրյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան 28/22/

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գրիգոր Ալեքսանդրի Աթոյանի հայցն ընդդեմ Վահրամ Աբրահամի Գևորգյանի, Ջեյրան Մինասի Սարգսյանի, Վարազդատ Խուդաբաշյանի և Արմինե Ռոբերտի Խաչատրյանի՝ նպատակային փոխառութան և հիփոթեքի խառը պայմանագրի 1.1.2 կետով սահմանված պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու և փոխառու-գրավառուի կողմից փոխանցված գումարները փոխառու-գրավատուի կողմից սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով, պայմանագրի 3.1.5 կետով սահմանված հիմքով րավադրված գույքերը էլ. Աճուրդ-վաճառքով իրացնելու և որպես իրավական հետևանք՝ վաճառքից ստացված գումարները փոխատու-գրավառուի նկատմամբ ունեցած պարտքը փոխհատուցելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2023 թվականի հունիսի 06-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`