Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0180/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ/0180/02/23
«25» մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Անահիտ Հովիկի Հովհաննիսյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Եղիպատրուշ, 7 փ., 3 տ./

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝

նախագահությամբ՝
դատավոր Զարուհի Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Դիանա Նանյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ՝ Սոնա Ասատրյանի


12 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության ընդդեմ Անահիտ Հովիկի Հովհաննիսյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 1 286 850 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման և որպես իրավական հետևանք Պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/0180/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

17․01․2023 թվականին Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 26.01.2023 թվականին:
Դատարանի 06․02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 07․04․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Նախնական դատական նիստերին Պատասխանողը չեն ներկայացել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով՝ դատական նիստերի ընթացքում Դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստերն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած անձանց բացակայության պայմաններում:
Դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ (այսուհետ' դեպոզիտ)' այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Պատասխանողը հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց, առարկություն կամ որևէ դիրքորոշում դատարան չի ներկայացրել։
Հիմք ընդունելով ներկայացված պահանջները, կիրառման ենթակա իրավանորմերը և Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1. ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 02-040-0029-0004) հողամասը հանրային գերակա շահ ճանաչված լինելու փաստը։
2. Բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 02-040-0029-0004) հողամասն Անահիտ Հովիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը:
3. Ձեռքբերվող սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը Ձեռքբերողի՝ Հայցվորի կողմից օտարվող սեփականության սեփականատիրոջը՝ Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկելու փաստը:
4. Օտարման պայմանագրի նախագիծը Պատասխանողին ուղարկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում կողմերի միջև օտարման պայմանագիր չկնքվելուց հետո, Հայցվորի կողմից մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան Օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը նոտարի դեպոզիտ հաշիվ հանձնելու փաստը:
5. Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը՝ այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ կատարված լինելու փաստը:
6. Օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը նոտարի դեպոզիտ հաշիվ հանձնելու մասին Հայցվորի կողմից Պատասխանողին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելու փաստը:
7. Հայցվորի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում օտարման պայմանագիր չկնքվելուց կամ սեփականությունը չօտարվելուց հետո Հայցվորի կողմից մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դատարան դիմելու փաստը:
8. Փոխհատուցման ենթակա գումարի չափն օտարվող սեփականությանը համարժեք լինելու փաստը:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև հաջորդ նախնական դատական նիստը 07․06․2023 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

7. Սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
7.1. Հայցվոր՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝
7.1.1. ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 02-040-0029-0004) հողամասը հանրային գերակա շահ ճանաչված լինելու փաստը։
7.1.2. Բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 02-040-0029-0004) հողամասն Անահիտ Հովիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը:
7.1.3. Ձեռքբերվող սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը Ձեռքբերողի՝ Հայցվորի կողմից օտարվող սեփականության սեփականատիրոջը՝ Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկելու փաստը:
7.1.4. Օտարման պայմանագրի նախագիծը Պատասխանողին ուղարկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում կողմերի միջև օտարման պայմանագիր չկնքվելուց հետո, Հայցվորի կողմից մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան Օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը նոտարի դեպոզիտ հաշիվ հանձնելու փաստը:
7.1.5. Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը՝ այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ կատարված լինելու փաստը:
7.1.6. Օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը նոտարի դեպոզիտ հաշիվ հանձնելու մասին Հայցվորի կողմից Պատասխանողին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելու փաստը:
7.1.7. Հայցվորի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում օտարման պայմանագիր չկնքվելուց կամ սեփականությունը չօտարվելուց հետո Հայցվորի կողմից մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դատարան դիմելու փաստը:
7.1.8. Փոխհատուցման ենթակա գումարի չափն օտարվող սեփականությանը համարժեք լինելու փաստը:
8. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 07․06․2023 թվականը:
9. Թիվ ԱՐԱԴ/0180/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի հունիսի 7-ին` ժամը «17:10»-ին, դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`