Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/0149/02/21 քաղաքացիական գործով Անժելա Զուրաբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԱՆԺԵԼԱ ՎԻԳԵՆԻ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

(ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 56 շենք, բնակարան 22)



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ա.Աթաբեկյան) վարույթում է գտնվում թիվ ՍՆԴ/0149/02/22 քաղաքացիական գործն ըստ Անժելա Վիգենի Զուրաբյանի հայցի ընդդեմ «Դավինչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Գրիգոր Ալեքսանդրի Սարգսյանի, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության, «Դավինչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության կառավարիչ Սամսոն Ղուկասյանի՝ անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և անշարժ գույքերի հաջորդող գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ:

Դատարանի 2023 թվականի մայիսի 05-ի որոշմամբ սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2023 թվականի հունիսի 08-ին, ժամը՝ 12:20-ին, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում (դահլիճ թիվ 4):

Դուք, որպես հայցվոր, հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: 2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։

Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11) կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` 1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, 10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, 11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, 12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, 13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար: 3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:






ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ







Ներկայացեք անձը հաստատող փաստաթղով:

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2, Հեռախոս`(010) 74-28-30

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Օտյան փողոց 53/2

Հեռ..` 010742830

Էլ. փոստ`