Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/56011/02/22 քաղաքացիական գործով Անուշ Ժորիկի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

աղաքացիական գործ թիվ ԵԴ/56011/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

21 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/56011/02/22 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Արա Անուշավանի Առաքելյանի ընդդեմ Աշոտ Ժորիկի Հակոբյանի, Լյուբով Նիկոլայի Հակոբյանի, Ռադիկ Հապետնակի Հակոբյանի, Ժորիկ Հապետնակի Հակոբյանի, Անուշ Ժորիկի Հակոբյանի, Ալինա Ժորիկի Մկրտչյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արթուր Պավելի Հակոբյանի՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության դիմաց համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելու պահանջի մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 14.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 20.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/56011/02/22 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`