Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/41211/02/21

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ԵԴ/41211/02/21
<<18>> մայիսի 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը
/ք.Երևան, Հալաբյան 41ա./

Երրորդ անձ՝ Վաչագան Սարուխանյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան 22 տ./

Երրորդ անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին
/ք. Երևան, Մովսես Խորենացու 3, 7/

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/41211/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Արցախբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձինք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Վաչագան Վաչագանի Սարուխանյանի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին դատական նիստը նշանակվել է 10.07․2023թ., ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ․ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`