Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ԵԴ/20456/02/21 Պատասխանող՝ Ռոմանոս Ավետիսյանին Հասցե՝ ՀՀ,ք. Երևան, Խորենացու 2 փկղ., 27

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

1. Թիվ ԵԴ/20456/02/21 քաղաքացիական գործով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության դիմումը բավարարել:
Վերականգնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Ա. Փիլոսյան) 27.08.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության կատարողական թերթ տրամադրելու համար օրենքով սահմանված ժամկետը՝ հարգելի ճանաչելով դրա բացթողնման պատճառը:
Թիվ ԵԴ/20456/02/21 քաղաքացիական գործով «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության դիմումի հիման վրա տրամադրել կատարողական թերթ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ստանալու պահից յոթնօրյա ժամկետում և ստանալու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ.ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`