Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0042/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Սարո Էդիկի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գրիշա Հարությունի Դավթյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Անյա Վյաչեսլավի Սարկիսովայի, Սարո Էդիկի Բաղդասարյանի, Գրիշա Արմենակի Բալասանյանի, <<Հետաքննող լրագրողներ>> հասարակակական կազմակերպության (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ զրպարտություն համարվող փաստացի տվյաlները հրապարակայնորեն հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Գրիշա Հարությունի Դավթյանի ընդդեմ Անյա Վյաչեսլավի Սարկիսովայի, Սարո Էդիկի Բաղդասարյանի, Գրիշա Արմենակի Բալասանյանի, <<Հետաքննող լրագրողներ>> հասարակակական կազմակերպության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյլաները հրապարակայնորեն հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 06.06.2023 թվականին, ժամը` 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`