Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0025/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:

Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդուհի Հովհաննեսի Սամվելյանին
/հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Հ. Ներսիսյան փող., 2 փկղ., 9 տուն/

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0025/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վարդուհի Հովհաննեսի Սամվելյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Մխիթար Հակոբի Սամվելյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրան անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը 12:15-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18, 3-րդ հարկ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցիչը՝ պատշաճ կարգով տրված լիազորագրով)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`