Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում գործ թիվ ԵԱՔԴ/3047/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3047/02/14

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ և ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ Մարիամ Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Ավագյան) 05.08.2014 թվականի որոշմամբ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հայցադիմումն ընդդեմ Մարիամ Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
ՀՀ Նախագահի 23.09.2014 թվականի թիվ ՆՀ-511-Ա հրամանագրով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավագյանի լիազորությունները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են:
Դատավոր Գ. Ավագյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 27.09.2014 թվականին մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին:
Դատավոր Ս. Հովսեփյանի 29.09.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: 16.12.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույը կասեցվել է:
Բարձրագույն դատական խորհրդի 06.03.2023 թվականի թիվ ԲԴԽ-28-Ո-29 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են:
Դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 25.04.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 28.04.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, ուստի թիվ ԵԱՔԴ/3047/02/14 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել, և հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից՝ պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ Մարիամ Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/3047/02/14 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`