Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/14327/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14327/02/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Կոնցեպտում» ՓԲԸ-ի ընդդեմ «Էկոս» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.483.000 ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի 26.05.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: 26.05.2020 թվականի մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են:
Դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 03.05.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 08.05.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 14:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`