Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0188/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0188/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ և ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Էմմա Մուշեղի Կիրակոսյանի ընդդեմ Օնիկ Գրիգորյանի իրավահաջորդներ՝ Դուստրիկ Մելքոնի Գրիգորյանի, Հարություն Օնիկի Գրիգորյանի՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ հայցվորը խնդրել է ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով, նաև հաշվի առնելով, 197-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության և ծայրահեղ դեպքը առկա է, կիրառել 197-րդ հոդվածի 6-րդ կետը՝ ք. Երևանի, Հ. Սահյան /Կովկասյան/ 78 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բնակելի առանձնատունը և իրեց պատկանող ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը հետագայում բաշխելով սեփականատերերի միջև՝ իրենց բաժիններին համաչափ, հողամասի մասով` իրեն հատկացնել 300քմ հողատարածքի 1/2-րդ բաժնի արժեքը, իսկ շինություններով՝ իրեն հատկացնել 79,28քմ մակերեսի արժեքը, դրանով
իսկ վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի 22.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: նույն որոշմամբ հայցվորն ազատվել է պետական տուրքի վճարումից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի 01.10.2019 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Բարձրագույն դատական խորհրդի 06.03.2023 թվականի թիվ ԲԴԽ-28-Ո-92 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են:
Դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 25.04.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 02.05.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, ուստի թիվ ԵԱՔԴ/0188/02/18 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել, և հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից՝ պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի Էմմա Մուշեղի Կիրակոսյանի ընդդեմ Օնիկ Գրիգորյանի իրավահաջորդներ՝ Դուստրիկ Մելքոնի Գրիգորյանի, Հարություն Օնիկի Գրիգորյանի՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/0188/02/18 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`