Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/44495/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Մերի Ավետիսյանին
ՀՀ, ք. Երևան, Ավան, Խուդյակով 7-րդ փողոց, 70 շ․, բն․ 32

Պատասխանող՝ Արման Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 70 շ․, բն․ 22

Ուղարկվում է թիվ ԵԴ/44495/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացական դատարանի 10․05.2023 թվականի որոշումը՝ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և 15․05․2023 թվականի որոշումը՝ ապացույց պահանջելու մասին։
Ծանուցվում եք նաև այն մասին, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի օգոստոսի 28-ին, ժամը՝ 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`