Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/2539/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությանն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ ՇԴ/2539/02/23
«29» մայիսի 2023 թվական
ՇԴ25 Ե-

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Տաթևիկ Սաշայի Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակ փողոց, շենք 20, բնակարան 62)

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Մարիետա Սաշայի Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակ փողոց, շենք 20, բնակարան 62)

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Անահիտ Վաղինակի Մաթևոսյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց, տնակ 214/296)



Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Տաթևիկ Սաշայի Հովհաննիսյանի, Մարիետա Սաշայի Հովհաննիսյանի և Անահիտ Վաղինակի Մաթևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՇԴ/2539/02/23 քաղաքացիական գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը՝ «1» թերթից:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածով՝ Ձեզ պարզաբանվում է, որ.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին (…) մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 31258559

Էլ. փոստ`