Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11555/02/23 քաղաքացիական գործով Աշոտ Հովհաննիսյան ԱՁ-ի` վերաբերյալ դատական ծանուցագիր

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11555/02/23






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.05.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.04.2023թ. որոշմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյան ԱՁ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 20.04.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 21.04.2023թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 127-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը


ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ, սկզբնական ներկայացման օր համարել 23.02.2023թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`