Թիվ ԵԴ/51131/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.05.2023
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/51131/02/21
ՀՀ«Աջափնյակ 2» նոտարական տարածքի նոտար՝ Բաբիկ Սարոյանին
ք. Երևան, Միրաքյան 56
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի օգոստոսի 01-ին ժամը 12:30-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Մարտիրոս Արարատի Մանուկյանի ընդդեմ «Նյուգաս ՍՊԸ»-ի և Վահագն Սուրենի Թադևոսյանի, երրորդ անձինք՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, ՀՀ«Աջափնյակ 2» նոտարական տարածքի նոտար՝ Բաբիկ Սարոյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք , ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/511813-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406
Էլ. փոստ`