Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1797/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Աննա Արմենի Գուլքանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Ամերիկյան թ., տ. 10




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1797/02/22


ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննարկելով ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աննա Արմենի Գուլքանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվորին իրավահաջորդով փոխարինելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Աննա Արմենի Գուլքանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ջավախյան) 19.08.2022թ. վճռով բավարարվել է և վճիռը մտել է օրինական ուժ։
20.04.2023թ. Դատարան է մուտքագրվել կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, իսկ դատական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 08.05.2023թ.։
Դիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության իրավահաջորդը համարելու վերաբերյալ։ Միջնորդությամբ նշվել է, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 09.11.2022թ. թիվ 185 Ա որոշման համաձայն՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը գրանցվել է որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն`
1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
3. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել:
Սույն գործով միջնորդությանը կից դատարան ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 185 Ա որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը գրանցվել է որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն անվանմամբ:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ` Դատարանը գտնում է, որ հայցվոր «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը պետք է փոխարինել նրա իրավահաջորդով` «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

ՈՐՈՇԵՑ
Թիվ ՏԴ/1797/02/22 քաղաքացիական գործով հայցվոր «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը պետք է փոխարինել նրա իրավահաջորդով` «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`