Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ2/2970/02/21

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված
















ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak-dataran@mail.ru

Գործ ՇԴ2/2970/02/21
«29» ապրիլի 2023 թվական
ՇԴ25 Ե-

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Հայկ Ռոլանդի Մարկոսյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Իսահակյան փողոց, տուն 54/1)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Երմոյնա Ֆաինբերտի Աբրահամյանի, Լիանա Խաչատուրի Մնոյանի, Խաչատուր Վազգենի Մարկոսյանի, Մարիետա Խաչատուրի Մարկոսյանի, Ռոլանդ Խաչատուրի Մարկոսյանի, Հայկ Ռոլանդի Մարկոսյանի, Աշխեն Սրապի Մարկոսյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին գործով հրավիրված նախնական դատական նիստը կայանալու է 28.06.2023 թվականին, ժամը 09:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան


Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`