Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ1/0659/02/22

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ1/0659/02/22
«24» մայիսի 2023 թվական
ՇԴ25 Ե-



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Հովհաննես Էդիկի Համամչյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ազատան, փողոց 21, տուն 8)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ1/0659/02/22 քաղաքացիական գործով «Պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործով վճռի հրապարակման օրը փոփոխելու մասին» որոշումը ՝ «2» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0659/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 մայիսի 2023թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), քննության առնելով թիվ ՇԴ1/0659/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հովհաննես Էդիկի Համամչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործի վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ.Արզումանյան) 08.08.2022թ. վճռով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հայցը մերժվել է:
Դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 23.12.2022թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2022թ. թիվ ՇԴ1/0659/02/22 վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Թիվ ՇԴ1/0659/02/22 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 16.02.2023թ. մակագրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Քյուրքչյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 17.02.2023թ.:
22.02.2023թ. Դատարանն որոշում է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, պարզեցված վարույթ կիրառելու և դատական նիստ հրավիրելու մասին՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 23.05.2023թ.:
Դատարանն, ուսումնասիրելով հայցադիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, մասնավորապես «Արձանագրություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, գտնում է, որ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձյան՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Դատարանն, ուսումնասիրելով որպես պահանջը հիմնավորող ապացույց Ընկերության կողմից ներկայացված «Արձանագրություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, արձանագրում է, որ այն ներկայացվել է անընթեռնելի լուսապատճենի տեսքով, ինչն օբյեկտիվորեն բացառում է դրա հետազոտման հնարավորությունը, ուստի Դատարանը գտնում է, որ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2023 թվականի հունիսի 22-ը, հնարավորություն ընձեռելով Հայցվորին ներկայացնելու հայցապահանջի հիմնավորման նպատակով հայցադիմումին կցված ապացույցի բնօրինակը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 300-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ1/0659/02/22 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2023 թվականի հունիսի 22-ը:
2. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջել հայցադիմումին կից
ներկայացված «Արձանագրություն» վերտառությամբ փաստաթղթի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`