Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/3118/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Երրորդ անձ՝ Ինգա Սահակյան
հասցեն՝ ք. Երևան, Մոլդովական փ., շ.20, բն.9



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Գլոբալ Կրեդիտե ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանող՝ Լուսինե Վրեժի Սահակյանի, Երրորդ անձինք՝ Ռիտա Եվոյանի, Աննա Մանուկյանի, Արտյոմ Մանուկյանի, Ինգա Սահակյանի՝ պարտքը մարելու համար՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից՝ ք․ Երևան, Մոլդովական փ․, 20 շ․, 9 բն․, պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես երրորդ անձ /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ հոկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/3118/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/3118/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
17.01․2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանող՝ Լուսինե Վրեժի Սահակյանի, Երրորդ անձինք՝ Ռիտա Եվոյանի, Աննա Մանուկյանի, Արտյոմ Մանուկյանի, Ինգա Սահակյանի՝ պարտքը մարելու համար՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից՝ ք․ Երևան, Մոլդովական փ․, 20 շ․, 9 բն․, պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին՝

ՊԱՐԶԵՑ

Հայցվորը 27.01.2021թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան):
Դատարանի 05․02․2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 15․03․2021թ․-ի որոշմամբ թիվ ԵԴ/3118/02/21 քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/3118/02/21 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝
-ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)` պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը
-վեճի առարկա անշարժ գույք(եր)ը Պատասխանողների համատեղ և (կամ բաժնային)սեփականությունը հանդիսանալու փաստը
-ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար այլ գույքն անբավարար լինելու հանգամանքը
- միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները,
-առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու հանգամանքները
-պարտատիրոջ կողմից ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու հանգամանքը
- ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու հանգամանքը:
Նշված փաստերի ապացուցման պարտականությունը դնել հայցվոր կողմի վրա։
Պատասխանողը պետք է ապացուցի իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 29․05․2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`