Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36689/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Հասմիկ Հովակիմյան
հասցեն՝ ք. Երևան, Կողբի 2փ., տուն 7

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Տիգրան Յուրիկի Հովակիմյանի, Արեգնազ Գուրգենի Ղազարյանի, Հասմիկ Յուրիկի Հովակիմյանի, Լիլիա Տիգրանի Հովակիմյանի՝ բնակելի տնից վտարելու պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ հոկտեմբերի 02-ին, ժամը 11:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/36689/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/36689/02/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
քաղաքացիական գործով նախնական դատական
նիստ նշանակելու մասին
03.11.2021թ. ք.Երևան


Երևան քաղաքի ընդհանուր դատարանի դատավոր` Էդ. Ամալյանս ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի` <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Տիգրան Յուրիկի Հովակիմյանի, Արեգնազ Գուրգենի Ղազարյանի, Հասմիկ Յուրիկի Հովակիմյանի, Լիլիա Տիգրանի Հովակիմյանի՝ բնակելի տնից վտարելու պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորը 23.08.2021թ-ին հայց է ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.08.2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը, հայցադիմումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին: Պատասխանող Տիգրան Յուրիկի Հովակիմյանը, Հասմիկ Յուրիկի Հովակիմյանը հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայցադիմում չեն ներկայացրել, պատասխանող Արեգնազ Գուրգենի Ղազարյանին, Լիլիա Տիգրանի Հովակիմյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը, ծանուցումը վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Դատարանը 11.10.2021թ-ին դատական ծանուցագիրը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ուստի օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո` 29.10.2021թ-ի դրությամբ պատասխանողները համարվում են ծանուցված: Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտա, որ քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/36689/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Տիգրան Յուրիկի Հովակիմյանի, Արեգնազ Գուրգենի Ղազարյանի, Հասմիկ Յուրիկի Հովակիմյանի, Լիլիա Տիգրանի Հովակիմյանի՝ բնակելի տնից վտարելու պահանջի մասին, 2021 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 14.00-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենքում` հրավիրել նախնական դատական նիստ:
Դատական նիստին հրավիրել կողմերին:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`