Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28644/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

Պատասխանող՝ Անդրանիկ Մարտիրոսյան
հասցեն՝ ք. Երևան, Աէրացիայի թղմ. 2/2 12

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Նարինե Համլետի Հայրապետյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանող՝ Անդրանիկ Ցոլակի Մարտիրոսյանի` երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ հունիսի 14-ին, ժամը 15:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/28644/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան



Գործ ԵԴ/28644/02/20

ՈՐՈՇՈՒՄ
հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին

20․04․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ․Հովհաննիսյանի, մասնակցությամբ, հայցվոր՝ Նարինե Հայրապետյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով թիվ ԵԴ/28644/02/20 քաղաքացիական գործով ներկայացված հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը`
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Նարինե Համլետի Հայրապետյանը 29․09․2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/։
Դատարանի 07․09․2020թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 04․11․2020թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
Հայցվորը միջնորդություն է ներկայացրել հայցի առարկան ալիմենտի բռնագանձման պահանջի մասով՝ լրացնելու վերաբերյալ։
Ներկայացված միջնորդությունը քննարկվել է 20․04․2023թ․-ին հրավիրված դատական նիստում։
Պատասխանող կողմը և իրավասու մարմինները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել, ուստի դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել գործին մասնակցող անձի բացակայությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:
Ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտա, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/28644/02/20 վարչական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցի առարկան փոփոխելու՝լրացնելու վերաբերյալ բավարարել։
Թույլատրել հայցի հիմքի փոփոխությունը՝լրացումը և այն ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`