Հա. ԵԴ2/2805/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Արմենուհի Ռուդոլֆի Աբաղյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
31.05.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
31 մայիսի 2023թ.
Հա. ԵԴ2/2805/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող Արմենուհի Ռուդոլֆի Աբաղյանին
/ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի փող., 50/7 շ., 52 բն./
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Վիգեն Հովհաննեսի Ուրուշանյանի ընդդեմ Արմենուհի Ռուդոլֆի Աբաղյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին հա. ԵԴ2/2805/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Արմենուհի Ռուդոլֆի Աբաղյանին՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի փող., 50/7 շ., 52 բն. հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`