Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34257/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում:

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/34257/02/19
ԴԴ-9.1/Ե
<<31>> մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով հայցվոր
(հակընդդեմ հայցով պատասխանող)
Աբգար Մինասյանին
/ՀՀ, ք. Երևան, Օհանովի 15 շենք, բն. 29/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշման համաձայն՝ ըստ հայցի՝ Աբգար Էդուարդի Մինասյանի ընդդեմ Արուսյակ Գրիգորի Մինասյանի, իրավասու մարմին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամալակության և հոգաբարձության մարմնի՝ ամուսնալուծության, ծնողական իրավունքները սահմանափակելու և երեխաների բնակության վայրը որոշելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Արուսյակ Գրիգորի Մինասյանի ընդդեմ Աբգար Էդուարդի Մինասյանի, իրավասու մարմին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը մոր հետ սահմանելու և ալիմենտի գումարի բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի <<31>>-ին, ժամը՝ <<10:45>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի հունիսի <<12>>-ին, ժամը՝ <<10:45>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`