Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍՆԴ/1408/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «Վ Ս ԳՐԻԳ» ՍՊԸ տնօրեն՝
Կարեն Հայրապետյանին
(ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., 21)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի մայիսի 03-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023 թվականի մայիսի 08-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը (սնանկության գործով կառավարչի որակավորման թիվ 20121102-00029 վկայական):
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները 2023 թվականի մայիսի 04-ին ուղարկվել են պարտապան «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 2023 թվականի մայիսի 04-ին ուղարկվել է պարտապան «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Հայրապետյանին ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դատարանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը 2023 թվականի մայիսի 08-ին ուղարկվել է պարտապան «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով և «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Հայրապետյանին՝ ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով: Նշված փոստային առաքանիները հետ են վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները 2023 թվականի մայիսի 18-ին կրկին ուղարկվել են պարտապան «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով և «Վ Ս ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Հայրապետյանին՝ ք.Երևան, Դավիթաշեն 7 փող., տուն 21 հասցեով: Նշված փոստային առաքանիները հետ են վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1408/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 743008

Էլ. փոստ`