Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/3787/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիկակ դատավարության99-րդ հոդվածի 3-րդ մասով




ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ
Գյոզալ Սայիդի Քալոյանին
Մայա Սայիդի Քալոյանին
ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք համայնք, Ա. Մանուկյան փ., 1-ին փկղ., 9 բնակելի տուն


ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ /3787/02/23 քաղաքացիական գործն` ըստ հայցի ««Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Այլազ Սահեդի Քալոյանի, Խազալ Դավաթի Քալոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գյոզալ Սահեդի Քալոյան, Մայա Սայիդի Քալոյան` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ԱԼՈՅԱՆ

Հասցե` Արմավիրի մ. ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 0237 2-46-40

Էլ. փոստ`