Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/66387/02/22 քաղաքացիական գործով «Ավտո էքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերությանը վերաբերյալ դատական ծանուցագիր

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66387/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 մայիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով Արտյոմ Զատիկյանի ներկայացուցչի դիմումը՝ թիվ ԵԴ/66387/02/22 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին

ՊԱՐԶԵՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.02.2023թ. որոշմամբ վարույթ է ընդուվել քաղաքացիական գործն ըստ հայցի Արտյոմ Զատիկյանի ընդդեմ «Սիլ ինշուրանս» ԱՓԲ ընկերության, 3-րդ անձինք՝ «Ավտո էքսպերտ փորձագիտական» ՍՊ ընկերություն, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ՝ ապահովագրական հատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել դիմում` քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Դիմումը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 12.05.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով (...):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183, 199-200 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի հունիսի 8-ին, ժամը 16:00-ին հրավիրել դատական նիստ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրում /քաղաք Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`