Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8882/02/23 քաղաքացիական գործով Արման Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8882/02/23





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17-ը մայիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի /այսուհետև՝ Հայցադիմում/ Կարեն Կարապետյանի, Նարենա Մոսիկյանի, Ռաֆիկ Մոսիկյանի, Արթուր Մելքոնյանի, Մայրանուշ Մելքոնյանի, Հովհաննես ընդդեմ Արման Մաթևոսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպման գործունեությունը դադարեցնելուն պարտավորեցնելու և բազմաբնակարան շենքում ոչ նպատակային հասարակական գործունեություն ծավալելը արգելելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել և դատավորին է մակագրվել 09.03.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.03.2023թ.:
Դատարանի 20.03.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան: վերջինիս ծանուցումն իրականացվել է բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի և հրապարակային ծանուցման միջոցով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Երրորդ անձը ծանուցվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմանը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. հունիսի 27-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`