Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0051/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ2/0051/02/22
«01» հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Ռոստամ Բարիի Նաբիյանին
/Արագածոտնի մ., գ. Արտենի/
Արթուր Բարիի Նաբիյանին
/Արագածոտնի մ., գ. Արտենի/

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Վ․Ղազարյանի


25 մայիսի 2023թ. ք. Թալին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի` Համլետ Կոլյայի Հովհաննիսյանի ընդդեմ Թալին համայնքի, Ռոստամ Բարիի Նաբիյանի, Արթուր Բարիի Նաբիյանի՝ գույքը մասնակի տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0051/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
10.01.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Լ. Հովհաննիսյանի 20.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատավոր Լ. Հովհաննիսյանի 22.03.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 06.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Մկրտչյանին և 16.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 18.05.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 16․02․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 14․04․2023 թվականը։
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 25․05․2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարել է դատաքննության նախապատրաստված։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը, սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում, պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, լուծել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 26․04․2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Համլետ Կոլյայի Հովհաննիսյանի ընդդեմ Թալին համայնքի, Ռոստամ Բարիի Նաբիյանի, Արթուր Բարիի Նաբիյանի՝ գույքը մասնակի տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0051/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2023 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը «14։30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք, Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` 0232 3-57-58

Էլ. փոստ`