Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/20843/02/20 քաղաքացիական գործով ծանուցում / Գրիգոր Հովհաննիսյանի/

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20843/02/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Վեներա Ավետիսի Բարթողյանի ընդդեմ Գևորգ Գրիշայի Հովհաննիսյանի, Վեռա Նիկոլայի Հովհաննիսյանի, Հովհաննես Գևորգի Հովհաննիսյանի, Կարեն Գևորգի Հովհաննիսյանի, Գրիգոր Գևորգի Հովհաննիսյանի՝ գույքից անբաժանելի բարելավումներ կատարելու հիմքով 1.541.80 ՀՀ դրամի չափով ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը մեծացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի 22.07.2020 թվականի որոշմամբ Վեներա Ավետիսի Բարթողյանի հայցն ընդդեմ Գևորգ Գրիշայի Հովհաննիսյանի, Վեռա Նիկոլայի Հովհաննիսյանի, Հովհաննես Գևորգի Հովհաննիսյանի, Կարեն Գևորգի Հովհաննիսյանի, Գրիգոր Գևորգի Հովհաննիսյանի՝ գույքից անբաժանելի բարելավումներ կատարելու հիմքով 1.541.80 ՀՀ դրամի չափով ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը մեծացնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ: 22.07.2020 թվականի մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են:
Դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 03.05.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 10.05.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`