Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/1904/02/23

02.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ/1904/02/23
«01» հունիսի 2023 թվական
ՇԴ25 Ե-



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Սուսաննա Աղասու Մեսինյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, տնակ 140/028)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ/1904/02/23 քաղաքացիական գործով «Պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործով վճռի հրապարակման օրը փոփոխելու մասին» որոշումը ՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1904/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31 մայիսի 2023թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), քննության առնելով թիվ ՇԴ/1904/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Միասնական սոցիալական ծառայության ընդդեմ Սուսաննա Աղասու Մեսինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործի վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
13.03.2023թ. Դատարանն որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 31.05.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձյան՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Դատարանն արձանագրում է, որ պատասխանող Սուսաննա Աղասու Մեսինյանի կողմից Դատարանի որոշումը և դատավարական փաստաթղթերը ստանալու վերաբերյալ դատարան վերադարձված թիվ AL0108663300AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման հավաստագրի վրա բացակայում է պատասխանողի ստորագրությունը:
Ելնելով վերոգրյալից, Դատարանը գտնում է, որ պատասխանողի ծանուցումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2022 թվականի հուլիսի 13-ը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 300-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՇԴ/1904/02/23 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2023 թվականի հուլիսի 13-ը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՔՅՈՒՐՔՉՅԱՆ





Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`