Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/54431/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ռուբեն Ռաֆայելի Զախարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Հասմիկ Վալերիկի Սահակյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ելենա Ռաֆայելի Զախարյանի, Ռուբեն Ռաֆայելի Զախարյանի, Դավիթ Ռաֆայելի Զախարյանի, Արթուր Ռաֆայելի Զախարյանի, Արինա Արմիկի Զախարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արինա Արմիկի Զախարյանի ընդդեմ Հասմիկ Վալերիկի Սահակյանի, Ելենա Ռաֆայելի Զախարյանի, Ռուբեն Ռաֆայելի Զախարյանի, Դավիթ Ռաֆայելի Զախարյանի, Արթուր Ռաֆայելի Զախարյանի՝ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Հասմիկ Վալերիկի Սահակյանի ընդդեմ Ելենա Ռաֆայելի Զախարյանի, Ռուբեն Ռաֆայելի Զախարյանի, Դավիթ Ռաֆայելի Զախարյանի, Արթուր Ռաֆայելի Զախարյանի, Արինա Արմիկի Զախարյանի՝ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արինա Արմիկի Զախարյանի ընդդեմ Հասմիկ Վալերիկի Սահակյանի, Ելենա Ռաֆայելի Զախարյանի, Ռուբեն Ռաֆայելի Զախարյանի, Դավիթ Ռաֆայելի Զախարյանի, Արթուր Ռաֆայելի Զախարյանի՝ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 14.06.2023 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`