Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/39815/02/22քաղաքացիական գործով Էլիզավետա Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39815/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18-ը մայիս 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Հակոբյանի ընդդեմ Էլիզավետա Հովսեփյանի, երրորդ անձ Հայաստան Օհանյան, ձեռք բերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու և պատասխանողի տնօրինման իրավունքը դադարեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 30.11.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 27.01.2023թ., այնուհետև՝ 11.04.2023թ., այնուհետև՝ 18.05.2023թ.:
18.05.2023թ. նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են՝ վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու, վիճելի անշարժ գույքի տնօրինման իրավունքը պատասխանողին հատկացնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության, հայցվորի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի և անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետելու և օգտագործելու, պատասխանողի կողմից վիճելի անշարժ գույքի նկատմամբ իրավունքներից չհրաժարվելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, հայցվորի կողմից ապացուցման են ենթակա վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու, վիճելի անշարժ գույքի տնօրինման իրավունքը պատասխանողին հատկացնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության, հայցվորի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի և անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետելու և օգտագործելու վերաբերյալ փաստերը, իսկ պատասխանողի կողմից՝ վիճելի անշարժ գույքի նկատմամբ իրավունքներից չհրաժարվելու վերաբերյալ փաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման հետևյալ պարտականությունը.
Հայցվոր Սամվել Հակոբյանը պետք է ապացուցի հայցվորի կողմից ապացուցման են ենթակա վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու, վիճելի անշարժ գույքի տնօրինման իրավունքը պատասխանողին հատկացնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության, հայցվորի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի և անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետելու և օգտագործելու վերաբերյալ փաստերը:
Պատասխանող էլիզավետա Հակոբյանը պետք է ապացուցի վիճելի անշարժ գույքի նկատմամբ իրավունքներից չհրաժարվելու վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թ. սեպտեմբերի 7-ը:
Նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`