Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/53050/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<Էներգոմեքենա>> ՍՊԸ-ին
/ՀՀ ք. Երևան, Գայի 1/1, բն. 50/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2023թ հոկտեմբերի 09-ին, ժամը 14:30-ին քաղաքացիական գործով ըստ հայցի <<Քյու Հաշ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Էներգոմեքենա>> ՍՊԸ-ի ` գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2023 թվականի որոշումը` ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813

Էլ. փոստ`