Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՇԴ/1302/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. /0312/ 5-01-83,
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ/1302/02/17
<<05>> հունիսի 2023թ.
Դատական ծանուցագիր


Պատասխանող` Սլավիկ Աշոտի Պողոսյանին
ՇՄ գ. Սառնաղբուր 15 փ., տուն 5

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/1302/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Անահիտ Խաչիկի Յարջոյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 21.07.2023 թվականին, ժամը 12:55-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձ անց իրավունքները և պարտականությունները
1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները
2) հայտնել բացարկներ
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ
7) բողոքարկել դատական ակտերը
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական
պարտականությունները կատարեն բարեխղճորեն
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը և այն ներկայացնելու կարգը
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն`
Գործի քննությունը հայցվորի կամ պատասխանողի բացակայությամբ
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2.Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`