Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/0943/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03

Պատասխանող՝ Լուսյա Ռազմիկի Թելունցին
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, Կոռնիձոր, 4փ․, տ․ 16

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՍԴ/0943/02/21 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին դատարանի որոշումը:
Միաժամանակ հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ դիմումի Ժիրայր Սերյոժայի Մկրտչյանի` Հրաչյա Սերյոժայի Մկրտչյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 16-ին, ժամը՝ 15։15-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ N 2/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Կից ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության պատճենը:
*Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, պատասխանողը կարող է դիմել դատարան և ստանալ դրանց պատճենները:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`