Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ2/2070/02/23 քաղաքացիական գործով ծանուցում

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/2070/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Արմինե Սերգեյի Կիրակոսյանի ընդդեմ Ժան Բյուզանդի Մելիքյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը 25․04․2023 թվականին մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 28․04․2023 թվականին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ, և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`